×


Անդրանիկ Հարությունյանը` կնոջ հետ

«Վարկեր-պարտքեր չունենք»` Անդոն ու Մերին նշում են ամուսնության 6-ամյակը

Անդրանիկ Հարությունյանի եւ Մերի Հովհաննիսյանը ընտանիքը 6 տարեկան է: Հումորիստ-դերասանի բնորոշմամաբ` հեթիաթային տարիներ են անցկացրել` լի սիրով ու փոխադարձ հարգանքով: BRAVO.am-ին նա ասել է, որ այս ընթացքում չի եղել մի պահ, որ զղջա ընտրության համար:

«Որքան էլ որ շատերը զարմանում են ու բարի նախանձով նախանձում, բայց իրոք մերը շոու-բիզնեսի այն եզակի ընտանիքներից է, որ փոխադարձ սիրո հիմքով է կառուցված: Մենք շատ ամուր կապերով ենք կապված միմյանց: Դեռ մի շարք 6- ամյակներ ենք տոնելու` նույնքան երջանիկ ու անհոգ ժպիտներով: Հրաշք բալիկ ունենք, վարկեր-պարտքեր չունենք, էլ ի՞նչ տխրելու պատճառ կա: Փառք Աստծո, օր ու գիշեր աշխատում եմ ու ընտանիքս լավ պահում»,-նշել է նա:

Անդրանիկ Հարությունյանի ընտանիքը


Մինչ կնոջ հետ ծանոթանալն Անդոն ապրել է օրվա հաճույքներով. «Ամուսնությունից հետո շատ եմ փոխվել: Սկսել եմ արժեւորել կյանքը: Ավելի պատասխանատու եմ դարձել: Էլենի ծնունդն ինձ էլ ավելի է փոխել: Նա ամեն պահ իր ներկայությամբ մեզ ստիպում է ավելին անել՝ իրեն ոչնչից չզրկելու համար»:

Բոլոր զույգերի պես նրանք էլ հաճախ են տարաձայնություններ ունենում.«Բոլոր նորմալ ընտանիքներում էլ վեճերնն անխուսափելի են: Որքան շուտ բորբոքվում, կռվում ենք, նույնքան շուտ էլ բարիշում ենք: Երկուսս էլ մի փոքր հումորի զգացում ունենք, ամեն բան շուտ կատակի ենք տալիս ու մոռանում»:

Անդրանիկ Հարությունյանը` կնոջ հետ


Հումորիստի վստահեցմամբ` հաճախ է կնոջը սեր խոստովանում.«Ամեն օր ասում եմ, որ սիրում եմ: Փաղաքշական բառեր շատ չեմ օգտագործում, միայն «բալես» բառն է, որ գրեթե ամեն պահ ասում եմ»:

Անդոյից տեղեկացանք, որ կնոջ համար հաճելի անակնակալ է պատրաստել. «Նվերներ այդքան էլ հաճախ չեմ նվիրում, բայց այսօր հաստատ հաճելի մի բան կնվիրեմ: Բացի այդ, ռոմանտիկ երեկո եմ կազմակերպել: Երեքով կճաշենք ու հաճելի ընտանեկան օր կունենանք: Վստահ եմ` Մերին էլ է ինձ համար անակնկալ պատրաստել, բայց թե ինչ, դեռ չեմ կռահում:)»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Անդրանիկ Հարությունյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին